Եվրամիության երկրները հետաքրքրված են Վրաստանից գորտերի արտահանմամբ: Վրաստանի գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելին նշել է, որ ԵՄ երկրներում հետաքրքրություն կա Վրաստանից գորտերի արտահանման նկատմամբ եւ անգամ կա ցանկություն այդ ոլորտում ներդրումներ կատարել: Նա տեղեկացրել է, որ իրենց նախարարությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ:

«ՌԻԱ նովոստին» նշել է, որ վերջին տարիների ընթացքում, 2003-ից ի վեր Վրաստանը Եվրոպական երկրներ, մասնավորապես, Բելգիա եւ Ֆրանսիա է  արտահանում  լճերում ապրող գորտեր: