Faraday Future նոր ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է քալիֆորնիական Գարդենայում՝ Nissan-ի նախկին հետազոտական կենտրոնի տարածքում, ծրագրում է իր առաջին մոդելը թողարկել 2017թ.։ Այդ մասին հայտնում է Motor Trend-ը։

Նորույթը մոդուլային կառուցվածք է ստանալու, էլեկտրական շարժիչ եւ 98 Կվտ/ժամ հզորությամբ մարտկոցներ (համեմատության համար, սովորական «Տեսլան» սպառազինված է 85 կՎտ/ժամ հզորությամբ շարժիչներով)։  Ընկերությունը չի բացահայտում այլ մանրամասներ, հայտնի է մաիյն, որ մեքենան հավաքվելու է Նահանգներում, թեպետ որոշ մասեր կարող են ներմուծել արտերկրից։

Ներկայումս Faraday Future-ում 200 մարդ է աշխատում, ընկերությունն ամեն ամիս 10 աշխատակից է ընդունում աշխատանքի։