Հուլիսի 23-ին ԱՄՆ-ում նշում են Հոթ-դոգի ազգային օրը (National Hot Dog Day): Տոնը նվիրված է ամերիկյան ավանդական ուտեստին:

Ոչ ոք հստակ չգիտի, թե որտեղից է հոթ-դոգը հայտնվել ԱՄՆ-ում, սակայն հայտնի է, որ 1893 թվականը հայտարարվել է «հացի մեջ դրված նրբերշիկի» մեծ տարի:

Ըստ Calend-ի, որպես ազգային տոն՝ Հոթ-դոգի օրը պաշտոնապես հիմնվել է 1957 թվականին, ԱՄՆ Առեւտրի պալատի կողմից:  Իսկ 1994 թվականին ստեղծվել է Հոթ-դոգի եւ նրբերշիկի ազգային խորհուրդ (The National Hot Dog and Sausage Council), որը զբաղվում է մթերքի որակի ուսումնասիրությամբ, համտեսմամբ եւ հոթ-դոգի գովազդով: