Global Peace Index վարկանիշում Ռուսաստանը հայտնվել է Հյուսիսային Կորեայի եւ Նիգերիայի միջեւ՝ զբաղեցնելով աշխարհի ամենավտանգավոր երկրների տասնյակում:
Վարկանիշը կազմելիս 23 ցուցանիշ են հաշվի առնում: Ներքին ցուցանիշներն են երկրում բռնությունների եւ հանցավորության մակարդակը, արտաքինին՝ հարեւանների հետ հարաբերությունները եւ ռազմական ծախսերի մակարդակը: Գնահատվում են նաեւ զինված հակամարտությունների առկայությունը, երկրում փախստականների թիվը, իշխանությունների կողմից մարդու իրավունքների հարգման աստիճանը:
Ըստ Gazeta-ի, ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Սիրիան, որին հաջորդում են Իրաքն ու Աֆղանստանը:
Ամենից անվտանգ երկրներ են համարվել Իսլանդիան, Դանիան եւ Ավստրիան:




























