Բնավորությամբ էքստրավերտ մարդիկ հաճախ չեն կարողանում խուսափել չնախատեսված ծախսերից եւ խնայել գումար, պնդում է Տորոնտոյի համալսարանի փիլիսոփա Ջեյկոբ Հիրշը։ Նա երեք փուլով ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու էքստրավերսիայի եւ ֆինանսական բնույթի որոշումների միջեւ կապը, հաղորդում է բրիտանական Dailymail-ը։
Հիրշը ԱՄՆ բնակիչների շրջանում անցկացրած առաջին հետազոտության միջոցով բացահայտել է էքստրավերսիայի եւ անձնական խնայողությունների միջեւ ծավալի կապը՝ վերլուծելով ժամանակի ընթացքում այդ խնայողությունների ծավալի փոփոխությունը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ էքստրավերտների խնայողությունները աստիճանաբար նվազել են։ Հիրշի երկրորդ ուսումնասիրությունը փորձել է պարզել՝ ինչպես են ԱՄՆ բնակիչները գումարները ծախսում։ Արդյունքում հայտնի է դարձել, որ էքստրավերտները ժամանակի ընթացքում ավելի շատ ծախսել են, քան կուտակել։ Իր երրորդ հետազոտության միջոցով
Հիրշը պարզել է, որ առավել էքստարվերտ ազգերը ավելի քիչ խնայողություններ ունեն։ Գիտանականի խոսքով՝ էքստրավերտները նախընտրում են ստանալ ոչ մեծ շահույթ, սակայն՝ անմիջապես՝ առավել մեծ, բայց ժամանակ պահանջող շահույթի փոխարեն։ Պրոֆեսորի կարծիքով՝ հենց սա է նպաստում, որ էքստրավերտները շատ պարտքեր են կուտակում եւ քիչ խնայողություններ ունեն։





























