Գերմանական Հեսենում տրանսպորտային պատահարի արդյունքում 2 մարդ է զոհվել, 3 հոգի ծանր վնասվածքներ է ստացել: Այս մասին գրում է DPA գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Մերլենբախ կոմունայում: Ոստիկանության տեղեկացմամբ, բեռնատարի եւ թեթեւ մարդատար ավտոմեքենայի ճակատային բախման հետեւանքով մարդատարի երկու ուղեւորները զոհվել են:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, բեռնատարի վարորդն ու մարդատար մեքենայում գտնվող եւս երկու մարդ ծանր վիրավոր են: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: