ԱՄԷ-ի գլխավոր դատախազությունն ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության կասկածանքով 41 մարդ է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է էմիրությունների պետական WAM գործակալությունը:

Երկրի գլխավոր դատախազ Սալեմ Սաիդ Քուբեյշը հայտարարել է, որ կասկածյալները ծայրահեղ իսլամի հետեւող ահաբեկչական խմբավորում են ստեղծել եւ պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել ԱՄԷ-ում:

«Խմբավորման նպատակն էր իշխանափոխություն իրականացնել եւ «իսլամական խալիֆայություն» ստեղծել»,- դատախազի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: