Ֆիլիպինների հյուսիսում գտնվող ամենամեծ՝ Մինդանաո կղզում կիրակի 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օզամիզ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արեւելք:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան: