Օգոստոսի 20-ին, ժամը 12-ից 14-ը «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության գրասենյակում (Երեւան, Բաղրամյան 1-ին փակուղի, շենք 14, բն. 127 հասցեում) կկատարվի հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի:
Հիշեցնենք, որ Հելսինկյան ասոցիացիայի անդամ, 37-ամյա Արշալույս Հակոբյանը մահացել է մենինգիտից: Նա մահացել է Կանադայում:
Արշալույս Հակոբյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո՝ հունիսի 5-ին ձերբակալվել էր: Իրավապաշտպանների պնդմամբ, Կենտրոնի ոստիկանատանը նրան դաժան ծեծի էին ենթարկել Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:
Հակոբյանի դեմ քրգործ էին հարուցել ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով, սակայն հոկտեմբերի 16-ին ազատ էին արձակել: Դատարանը փետրվարի 5-ին արդարացրել էր նրան: Հակոբյանը ձերբակալությունից հետո բողոքում էր առողջական խնդիրներից:



























