Նոր օրինագծի ընդունումն աշխուժացրեց Հայաստանի շինարարության ոլորտը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:
Նրա խոսքով, երբ 2015 թվականի սկզբին հիփոթեքի տոկոսադրույքը սկսեց սուբսիդավորվել՝ անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու դեպքում, շինարարության շուկայում որոշակի աշխուժացում նկատվեց: «Բայց անկախ ամեն ինչից, ստեղծելը հայերի արյան մեջ է: Երեխաների, թոռների համար օջախ կառուցելն ու պահելը թանկ է յուրաքանչյուրիս համար»,- հավելեց Գալստյանը:
Նշենք, որ 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում մասնավոր հատվածում շինարարության ծավալը կազմել է շուրջ 53.300 քառ. կմ կամ, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 0.6%-ով ավելի:





























