Ժամանակակից աշխարհը ստեղծված է այն մարդկանց համար, որոնք ամեն ինչ աջ ձեռքով են անում: Տարբեր պարագաները, դռներն ու փականները, համակարգչային մկնիկներն ու այլ իրեր ստեղծված են աջլիկներիկ համար, իսկ մյուսները հարմարվում են:

Բարեբախտաբար, ձախլիկ աշակերտներին այլեւս չեն ստիպում աջ ձեռքով գրել, բայց հիմա էլ շատ կան ծնողներ կամ նույնիսկ ուսուցիչներ, որոնք փորձում են վարժեցնել «սխալ երեխային»:

Իսկ ձախլիկները նույնիսկ միջազգային օր ունեն: Առաջին անգամ Ձախլիկների միջազգային օրը (International Lefthanders Day) նշվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին, Ձախլիկների բրիտանական ակումբի կողմից (հիմնադրված 1990թ.):

Ըստ Calend-ի, այդ օրն ամբողջ աշխարհի ձախլիկները ձգտում են գրավել ապրանք արտադրողների ուշադրությունը, որպեսզի հաշվի առնվեն նաեւ իրենց հարմարությունները: Տոնի առիթով բազմաթիվ միջոցառումներ, ակցիաներ եւ մրցույթներ են անցկացվում: