Մեծ Բրիտանիայից ֆերմեր Դերեք Գեմբլը գտել է 30 տարի առաջ գնացքում մոռացած դրամապանակը, ընդ որում՝ ամբողջական գումարով: Դրամապանակը գտել են վագոնի նորոգման աշխատանքների ժամանակ, նստատեղի հենակի հետեւում:

Ըստ RG-ի, դրամապանակի պարունակությունը տեղում է եղել. 1 ֆունտ սթեռլինգ, մի քանի մանրադրամ եւ գնացքի տոմսը:

Դրամապանակում նաեւ Դերեք Գեմբլի հետադարձ հասցեով կտրոն է եղել: Այն գտած երկաթուղային ընկերության աշխատակիցը փորձել է կապ հաստատել Գեմբլի հետ եւ պարզվել է, որ նա դեռեւս հին հասցեում է բնակվում: