Բրիտանացի հետազոտողները հայտարարել են, որ գիտեն, թե որտեղ կարելի է գտնել եգիպտական Նեֆերտիտի թագուհու մնացորդները, որոնք մինչեւ հիմա չեն կարողանում հայտնաբերել:
Հայտնի հնագետ Նիկոլաս Ռիվզը, մանրամասն ուսումնասիրելով Թութանհամոն փարավոնի դամբարանի եռաչափ լուսանկարները, գաղտնի դուռ է գտել: Գիտնականի կարծիքով, հենց դա կարող է տանել դեպի Նեֆերտիտիի գերեզման: Բազմաթիվ տարիներ հետազոտողները չեն նկատել այդ դուռը, քանի որ պատված է եղել որմնանկարներով:
Ըստ Informing-ի, հաշվի առնելով, որ Թութանհամոնի դամբարանը դրսից հսկայական չափսերի է հասնում, իսկ ներսից՝ ոչ այնքան, միանգամայն հնարավոր է, որ հենց այստեղ է թաքնված Նեֆերտիտիի գաղտնի գերեզմանը:
Գիտնականների խոսքով, այս տեսակետը հաստատելու համար, անհրաժեշտ է վնասել որմնանկարները՝ պարզելու համար, թե ինչ կա պատերից այն կողմ: Ամեն դեպքում, դրա համար անհրաժեշտ է ժամանակ եւ Եգիպտոսի իշխանությունների թույլտվությունը:





























