Բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի մոտ քաղցկեղ են ախտորոշել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի նախկին ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունը:

Նշվում է, որ հիվանդությունը ի հայտնաբերվել է վերջերս լյարդի վիրահատության ժամանակ: Արդեն մոտ ժամանակներս նախկին նախագահը կսկսի բուժումը:

Հիշեցնենք, որ Քարթերը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1977-81 թվականներին եւ հայտնի է իր խաղաղասիրական գործունեությամբ, որի համար արժանացել է Նոբելյան մրցանակի: