Ամեն տարի օգոստոսի երրորդ շաբաթը Անտուն կենդանիների միջազգային օրն է (International Homeless Animals Day): Օրը ստեղծվել է Կենդանիների պաշտպանության միջազգային ընկերակցության նախաձեռնությամբ, 1992 թվականին:
Այն տոն չի համարվում, այլ անտուն կենդանիների խնդրի ուղղությամբ ուշադրություն հրավիրելու, նրանց ողբերգական ճակատագրի մասին առավելագույն թվով մարդկանց պատմելու առիթ:
Ըստ Calend-ի, այդ օրն ամբողջ աշխարհում բարեգործական եւ տեղեկատվական միջոցառումներ են անցկացվում: Կամավորները համերգներ, մրցույթներ եւ աճուրդ են կազմակերպում, որոնց ընթացքում միջոցներ են հավաքագրում անտուն կենդանիներին, առաջին հերթին՝ շներին եւ կատուներին օգնելու համար:





























