Ամերիկյան Թեքսաս նահանգի քիմիական ձեռնարկության պահեստում պայթյուններ են որոտացել։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։

Հյուսթոնից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կոնրո քաղաքում, DrillChem ընկերության պահեստում տեղական ժամանակով ժամը 16։40-ին հրդեհ է բռնկվել, որը տարածվել է ողջ համալիրի վրա։

Իշխանությունները երեք կիլոմետր շառավղով բնակչությանը կոչ են արել դուրս չգալ տանից։ Հրդեհման պատճառներն անհայտ են զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։

DrillChem-ը մասնագիտացված է հերմետիկ նյութերի, թերթաքարային նավթի արդյունահանման կոմպոնենտների եւ քսուկային նյութերի արտադրության մեջ։