ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կուբայից վերադարձել է Վաշինգթոն՝ ավարտելով պատմական այցը Հավանա։

Քերին դարձել է ԱՄՆ առաջին պետքարտուղարը վերջին 70 տարում, որն այցելել է Կուբա։

Նա մասնակցել է Հավանայում ամերիկյան դեսպանատան վրա դրոշի բարձրացման արարողությանը։ Նա նաեւ կոչ է արել Կոնգրեսին հանել Կուբայի տնտեսական էմբարգոն։

Քերին չի բացառել Գուանտանամոյում ամերիկյան ռազմակաանի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը, սակայն նշել է, թե այդ հարցը դեռ չի քննարկվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։