Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պատժել բոլորին, ներառյալ՝ իր ազգականներին։ Այդ մասին նա գրել է «Վկոնտակտե» ցանցում
Կադիրովը հաղորդել է, որ խորհրդակցություն է անցկացրել հանրապետական ՆԳՎ-ի հետ, որի ընթացքում պահանջել է իրեն զեկուցել պաշտոնատար անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների բոլոր խախտումների մասին։ «Մարդիկ աշխատանքի վայրում են նախարար, պատգամավոր, գեներալ, գնդապետ, իսկ ղեկին և հետիոտնի համար նախատեսված անցումում նրանք մեկ կարգավիճակ ունեն և բոլորը հավասար են», — ընդգծել է նա։
Չեչնիայի ղեկավարը խոստացել է աշխատանքից անմիջապես ազատել երթևեկության կանոնները խախտողներին։ «Դա վերաբերում է ցանկացած աստիճանի պաշտոնյայի։ Նույնիսկ եթե ինձ ամենամոտ մարդը խախտի կանոնը, հենց այդ պահին հրաժեշտ կտա պաշտոնին, անկախ նրանից՝ բարեկամ է, ընկեր, զինակից, թե մոտ ազգական», — հաղորդել է Կադիրովը՝ նշելով, որ ճանապարհներին «դաժան պատերազմ է ընթանում», որին «պետք է վերջ դնել»։
Չեչնիայի ղեկավարությունը ճանապարհներին տիրող իրավիճակին ուշադրություն է դարձրել Գուդերմեսի մոտակայքում խոշոր ավտոճանապարհային պատահարից հետո, որի հետևանքով յոթ հոգի էր զոհվել։





























