Տյանցզինում պայթյունից հետո Չինաստանի իշխանությունները սոցցանցերում արգելափակել կամ դադարեցրել են ավելի քան 360 հաշիվ այն ասեկոսեների պատճառով, որ հաշիվների տերերը հրապարակել էին, փոխանցում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի կիբերտարածության գործակալությանը։ 

Գործակալության հաղորդագրության համաձայն, պայթյունից հետո  Sina Weibo միկրոբլոգում և շփման համար նախատեսված WeChat հավելվածում որոշ օգտատերեր, այդ թվում նաև՝ մեծ լսարան ունեցող բլոգերներ, տեղեկություններ էին տեղադրում այն մասին, որ խանութներն ու շուկաները թալանված են և պայթյունից մեկ կիլոմետր շառավղով տարածքում ոչ ոք ողջ չի մնացել և այլն։ Բացի այդ, որոշ օգտատերեր զոհերի ազգականների անվան տակ փորձել են փող աշխատել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։  

Օգոստոսի 12-ին ժամը 23.30-ին արդյունաբերական Տյանցզին քաղաքում՝ Ruihai Logistics ընկերության պահեստում խոշոր պատահար էր տեղի ունեցել։ Պայթյուններն այնքան հզոր էին, որ տեղի սեյսմիկ ծառայությունը արձանագրել էր դրանք։ Մահացել  է 85 մարդ, ներառյալ՝  21 հրշեջ, ավելի քան 720 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։