Ֆիլիպինական Օրմոկ քաղաքում հրդեհ է բռնկվել  Wonderful Stars լաստանավի վրա, որը նախատեսված է քաղաքացիներին մի կղզուց մյուսը հասցնելու համար, փոխանցում է  Associated Press-ը։ Բոլոր 544 ուղևորներին հաջողությամբ տարհանել են։

59 հոգանոց անձնակազմի սոսկ  2 անդամ աննշան վնասվածքներ է ստացել։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների վարչության ուժերը, հրդեհի պատճառները պարզվում են, փոխանցում է Gazeta-ն։

Հուլիսին նույն նավահանգստից դուրս եկած մեկ ուրիշ լաստանավ շրջվել էր հզոր ալիքների պատճառով, տասնյակ մարդիկ զոհվել էին։