Խաբարովսկի մարզում ուղղաթիռի կործանման հետեւանքով  6 մարդ է զոհվել, փոխանցում է  «Ինտերֆաքսը»։

Ինչպես հաղորդվում է, 16-ից 6-ը զոհվել են, մնացածները կարողացել են դուրս գալ ափ, իսկ ուղղաթիռը ջրասույզ է եղել։ 

«Ուղղաթիռի հրամանատարը ռադիոկապով կապվել է, հաղորդել 6 մեռածի եւ 10 ողջ մնացածի մասին։ Նախնական վարկածով նրանք ծովն են ընկել»,- հաղորդել է աղբյուրը։