Ռուսաստանում Պսկովի դատարանը Էստոնիայի ոստիկանության աշխատակից Էստոն Կոհվերին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ լրտեսության համար: Դատարանը նաեւ 100 հազար ռուբլի տուգանք է նշանակել: Պատիժը նա կրելու է ՌԴ տարածքում:

Էստոնիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ իրենք հետամուտ են լինելու իրենց քաղաքացու ազատ արձակմանը:

Կոհվերը մեղադրվում է լրտեսության, մաքսանենգության, զենքն ապօրինի պահելու մեջ, ինչպես նաեւ պետական սահմանն անօրինականորեն հատելու 9 դրվագով:

Էստոնացի «լրտեսի» դատավարությունը տեղի է ունեցել գաղտնի, բայց դատավճռի հրապարակման ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ են տվել ներկա գտնվել:

Էստոնական Delfi եւEesti Paevaleht պարբերականների թղթակից Կրիստեր Պարիսի խոսքով, իրենց արգելել են դատարանի դահլիճ մտցնել տեսախցիկներ ու համակարգիչներ: Դատավճռի հրապարակմանը ներկա են եղել Եվրամիության ներկայացուցիչն ու էստոնացի երեք դիվանագետներ: Դատավճիռը կարդացել են մոտ 10 րոպե, որից հետո լրագրողներին նորցի խնդրել են դուրս գալ դահլիճից:

Ռուսական կողմի տվյալներով, Կոհվերը ձերբակալվել է 2014-ի սեպտեմբերի 5-ին, Պսկովի մարզում լրտեսական գործունեություն իրականացնելու պահին: ձերբակալման ժամանակ նրա մոտից առգրավել են «Տաուրուս» ատրճանակ՝ փամփուշտենորվ, 5 հազար եվրո, 50 հազար ռուբլի, դիկտոֆոնով ճամացույց, ինչպես նաեւ հետախուսական առաջադրանքի բնույթ ունեցող նյութեր:

Էստոնական կողմը պնդում է, որ Կոհվերին ձերբակալել են իրենց տարածքում, սահմանամերձ Լուհամաա բնակավայրի տարածքում, որից հետո նրան տեղափոխել են Ռուսաստան: