Չինաստանում արագորեն աճում է քրիստոնյաների թիվը: Ամերիկացի Սոցիոլոգ Ռոդնի Սթարկի տվյալներով, 1980-ին երկրում հաշվվում էր 10 միլիոն քրիստոնյա, իսկ  2014-ին՝ մոտ 100 միլիոն: Քրիստոսի հետևորդների թիվը ՉԺՀ-ում ամեն տարի ավելանում է 7%-ով, հաղորդում է CNA կաթոլիկական գործակալությունը:

Նորահավատների թվում կան կրթյալ չինացիներ, որոնց այլևս չեն բավարարում ավանդական փիլիսոփայական և կրոնական ուսմունքները  (կոնֆուցիականություն, դաոյականություն, բուդդայականություն), որովհետև դրանք հնարավորություն չեն տալիս անհրաժեշտ չափով հարմարվելու ժամանակակից աշխարհում կյանքի պայմաններին, նշում է փորձագետը: 

Նրա խոսքով, սակայն, քրիստոնեություն ընդունողները հիմնականում գյուղերից են, որտեղ սոցիալական կապերն ավելի ամուր են, հաղորդում է Ինտերֆաքսը: