Ֆանիայի մետաղների բորսայի (Fanya Metals Exchange) կատաղած ներդրողները գտել են նրա հիմնադիր Շանյա Ցզյուլյանին եւ փոխանցել են ոստիկանությանը
Ինչպես հաղորդում է Financial Times-ը, բորսայում առք ու վաճառքը դադարեցվել է հուլիսին, եւ ներդրողները բազմիցս հարցրել են, թե երբ են իրականացվելու վճարումները, սակայն պատասխան չի հետեւել: Արդյունքում ներդրողները Շանհայ են գնացել, որտեղ Ֆանիայի մետաղների բորսայի հիմնադրին հայտնաբերել են շքեղ հյուրանոցում:
Նրանք բռնել են Ցզյուլյանին, երբ վերջինս դուրս էր գալիս հյուրանոցից, մտցրել են մեքենան եւ տարել են մոտակա ոստիկանական բաժանմունք, հաղորդում Gazeta.ru-ն:
Ոստիկանությունը խոստացել է հետաքննություն անցկացնել ներդրողների միջոցների վերաբերյալ, բայց իրեն` Ցզյուլյանին արդյունքում բաց են թողել, առանց մեղադրանք ներկայացնելու:
Ֆանիայի մետաղների բորսայի վճարունակության հետ կապված առաջին խնդիրները սկսվել էին դեռեւս գարնանը:





























