ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am_ի թղթակցին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ տեղափոխվել է վրաերթի ենթարկված երիտասարդը:

Էդգար Սնխչյանն ունի լյարդի պատռվածք, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն հետագայում հնարավոր են բարդություններ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ որ օգոստոսի 23-ին, ժամը 23:35-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի 058 ՕՕ 11 պ/հ ավտոմեքենայի վարորդը՝ Արթուր Ավագյանը, վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Օպել Զաֆիրա» մանիշի 76 SS 076 պ/հ ավտոմեքենայի վարորդ` 28-ամյա Էդգար Սնխչյանին:

Արթուր Ավագյանը ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրն է: Պատգամավորը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իրենց ընտանիքը մեծ ողբերգություն է ապրում եւ կոչ է արել «չավելացնել ընտանիքի ցավը»: