67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին ապտակած ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը պատժվելուց բացի պետք է նաև ներողություն խնդրի տարեց քաղաքացուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը։
Նշենք, որ Վարդգեսյանն այսօր հրապարակավ ներողություն է հայցել, բայց ոչ թե իր կողմից ապտակ ստացած տղամարդուց, այլ իր գործընկերներից եւ հասարակությունից։
Նա կարծիք հայտնեց, որ իշխանություններն են հրահանգավորում ոստիկաններին գնալ այդ քայերին։
«Այս ամենը վերևից է գալիս, ամեն ինչ կատարվում է հանձնարարականներով, մտնում ենք իրավական տեռորի նոր փուլ: Համոզված եմ, որ եթե տեսախցիկը ապտակի պահը ֆիքսած չլիներ, իրենք հերքելու էին: Մենք այնքան էլ չորացած ազգ չենք, ոնց որ մեր իշխանություններն են կարծում: Ինչքան էլ մեզ ճկում են, ի վերջո ուղղվում ենք և թող զգույշ մնան` ինչքան շատ ճկվենք` ուղղվելուց ավելի շատ գանգ կջարդենք»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը ապտակել է 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին:
Հաջորդ օրը Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: Նշանակվել է ծառայողական քննություն:




























