Ամերիկյան Օքլահոմա նահանգի Թալսա քաղաքում հրապարակել են նախկին հոգեւորականի դատավճիռը՝ նրան մեղավոր ճանաչելով մանկապղծության մեջ: Մեղադրյալ Գրեգորի Հոքինսը 7-անգամյա ցմահ ազատազրկման է դատապարտվել:
Ըստ News On 6-ի, քրեական գործի նյութերի համաձայն, հոգեւորականը տուժածին բռնաբարել է մեկ տարի շարունակ: Երբ աղջիկը հղիացել է, այլեւս անհնար է եղել թաքցնել հանցանքը: Երեխան ոստիկաններին նաեւ ասել է, որ սեփական մայրն է իրեն ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:
NEWSru.com-ի փոխանցմամբ, կնոջը զրկել են ծնողական իրավունքից, իսկ աղջկան փոխանցել են խնամակալ ընտանիքի: Ընդ որում, նրան հանձնել են Գրեգորի Հոքինսի ենթակայության տակ աշխատող եկեղեցականների, ինչի հետեւանքով մանկապիղծը կրկին աղջկան տեսնելու հնարավորություն է ունեցել: Գիշերները հոգեւորականը երեխային տարել է մոթել, զբոսայգի կամ հենց եկեղեցի, որտեղ էլ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Իմանալով հղիության մասին՝ Հոքինսն աղջկան համոզել է աբորտ անել: Բացի այդ, նա փորձել է կաշառել աղջկան՝ խոստանալով վճարել քոլեջում ուսման վարձը, ինչպես նաեւ տուն եւ բնակարան գնել նրա համար: Սակայն տուժածը լույս աշխարհ է բերել երեխային, իսկ հետո հրաժարվել նրանից:




























