Իտալիայում 46-ամյա կնոջ են ձերբակալել, որին կասկածում են սիրեկանին առեւանգելու մեջ: Ենթադրվում է, որ նա 25-ամյա տղամարդուն փակի տակ է պահում Նեապոլից ոչ հեռու գտնվող իր տանը, քանի որ վերջինը հրաժարվել է իր հետ սեքսով զբաղվել:

Ըստ The Local-ի, զույգը ծանոթացել է ամռանը եւ միասին ուրախ ժամանակ անցկացրել: Սակայն որոշ ժամանակ անց տղամարդը որոշել է խզել հարաբերությունները:

Չի հստակեցվում, թե իտալացին որքան ժամանակ է անցկացրել փակի տակ: Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնի է միայն, որ նրան հաջողվել է այդ մասին տեղեկացրել պատահական անցորդին, որն էլ ոստիկանություն է դիմել: