ԱՄՆ-ում ատրճանակով զինված 14 ամյա դպրոցականը դպրոցում պատանդ է վերցրել երեխաներին ու ուսուցչին։ Միջադեպը տեղի է ունեցել Արեւմտյան Վիրջինիա նահանգի Ֆիլիպի քաղաքում։

Բանակցություններից հետո դեռահասն ազատ է արձակել պատանդներին, վայր դրել զենքը ու հանձնվել, հայտնել են տեղի ոստիկանությունից։ Հարձակվողին տեղափոխել են հիվանդանոց․ հետազոտությունից հետո տեղի դատախազը կորոշի ինչպես վարվել նրա հետ, հայտնում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով BBC-ին։

Միջադեպը տեղի է ունեցել դպրոցի երկրորդ հարկի դասասենյակում։ Դպրոցը շրջապատել են, իսկ մյուս մասնաշենքերում գտնվող երեխաներին ու ուսուցիչներին  տարհանել են մոտակա ֆուտբոլի դաշտ։

Միջադեպից  ոչ ոք չի տուժել։