ԱՄՆ շուկայի հիմնական գործակիցներից մեկը ՝ Dow Jones-ի գործակիցը չորս օրվա ընթացքում նվազել է ավելի քան 200 կետով, ընդ որում սա առաջին նման դեպքն է 119 տարվա ընթացքում, նման տվյալներ է հաղորդում «Market Watch»-ը։

ԱՄՆ բորսային ինդեքսների սրընթաց անկումը տեղի է ունեցել ՝ Shanghai Composite Index Շանհայի բորսայի ինդեքսի ՝ 7․6 տոկոսով նվազելու ֆոնին։ Չինաստանի շուկայում ինդեքսների կտրուկ տատանումները լրջորեն մտահոգում են ներդրողներին, քանի որ ՉԺՀ-ն հսկայական դերակատարում ունի համաշխարհային տնտեսությունում։

Ընդ որում ՝ փորձագետները նշում են, որ իրավիճակի լարվածությանը նպաստում են նաեւ հոգեբանական գործոնները, դրա համար էլ հիմա գրեթե անհնար է կանխատեսել, թե նյարդային սպեկուլյանտները որ ուղղությամբ կտանեն շուկաները, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։