Օգոստոսի 25-ին Ֆրանսիայում գնչուների թափառախմբում արյունալի միջադեպ է տեղի ունեցել:
Թափառախմբի տարածք է ներխուժել զինված մի տղամարդ եւ գնդակահարել 6-ամսական փոքրիկին ու նրա ծնողներին: Եվս մեկ երեխա գնտվում է ծանր վիճակում: Երեքամյա փոքրիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երբ ոստիկանները հասել են դեպքի վայր, հանցագործը կրկին կրակ է բացել, որի հետեւանքով իրավապահներից մեկը վիրավորվել ու մահացել է հիվանդանոցում:
Ինքը՝ հանցագործը, ծանր վճակում տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդում է НТВ-ն, չարագործը հարբած է եղել: Երբ ոստիկանները վնասազերծել են նրան, անհրաժեշտ է եղել պաշտպանել նրան թափառախմբից, որի անդամները ցանկանում էին ինքնուրույն պատժել նրան:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւն անձամբ է գլխավորում սարսափելի հանցագործության հետաքննությունը:




























