Արագածոտնի մարզում երեկ` օգոստոսի 25-ին, Գեղադիր գյուղում Գայանե Գրիգորյանի  սպանության դեպքի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ 2015թ.-ի օգոստոսի 25-ին՝  ժամը 22:00-ի սահմաններում,  Արագածոտնի մարզի  Գեւորգ Գալոյանն իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝  Գայանե Գրիգորյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով  հարվածել է  վերջինիս կրծքավանդակի աջ հատվածին։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը։  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, Գ.Գրիգորյանը ճանաչվել է տուժող:

Կատարվում են  անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել վկաներ։

Գ.Գալոյանը ձերբակալվել է սպանության կասկածանքով եւ հարցաքննվել, որի ժամանակ մանրամասն ցուցմունք է տվել կատարված դեպքի վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: