Հայաստանում կրճատվել է դպրոցների թիվը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական եւ բնության պահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը:
Երեւանում դպրոցների թիվն անփոփոխ է մնացել՝ 220: Միաժամանակ 2013-ին այն կրճատվել էր հասնելով 2016-ին, սակայն 2014-ին վերադարձել էր նախկին ցուցանիշին:
Շիրակի մարզում դպրոցների թիվը կրճատվել է 171-ից հասնելով 167-ի: Մնացած 9 մարզերում այդ ցուցանիշը կրճատվել է 1-2-ով:
Ընդհանուր առմամբ հանրապետությունում պետական դպրոցների թիվը կրճատվել է 1404-ից հասնելով 1391-ի, այդ թվում քաղաքներում 533-ից հաել է 528-ի, իսկ գյուղերում՝ 871-ից 863-ի:




























