2009-ից Հայաստանում ավելացել են առաջին դասարանցիները: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական եւ բնության պահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը:
Եթե 2009 թվականին պետական դպրոցներ են գնացել 35 293 առաջին դասարանցիներ, ապա 2014-ին՝ 37 482: Մասնավոր դպրոցներում այդ ցուցանիշներն են համապատասխանաբար 642 եւ 858:
Միաժամանակ կրճատվել է շրջանավարտբների թիվը: Եթե 2011 թվականին (12-րդ դասարանցիների առաջին տարին) դպրոցներում ուսանում էր 36 590 աշակերտ, ապա 2014-ին՝ 24 466 աշակերտ: Միաժամանակ, 2013-2014 ուսումնական տարում միջնարակգ դպրոցն ավարտելուց հետո աշակերտների մի մասը (մոտ 5 հազար) տեղափոխվել է պրոֆտեխուսումնարաններ:




























