«Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանը, որն օգոստոսի 21-ից անհետացել է, դեռեւս չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ այս պահին որեւէ տեղեկատվություն չկա նրա գտնվելու վերաբերյալ:

Ավելի վաղ «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ 38-ամյա Նելլի Հարությունյանն օգոստոսի 21–ին իր ունեցած ոսկեղենը ամեն օրվա պես տուն գնալուց առաջ դրել է հատուկ նախատեսված չհրկիզվող պահարանը և հեռացել։ Շենքից դուրս գալուց հետո նա անհետացել է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 2015թ. օգոստոսի 21-ին 38-ամյա Նելլի Հովհաննիսյանը դուրս է եկել աշխատանքի վայրից և անհետացել։

Նելլի Հարությունյանի մասին տեղեկություններին իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության կենտրոնականի բաժին, կամ զանգահարել (010) 53-02-02, (010) 52-02-02 եւ (010) 57-02-76 հեռախոսահամարներով: