Ավստրիայի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալների, ովքեր կարող էին առնչություն ունենալ տասնյակ միգրանտների մահվան ողբերգության հետ։ Միգրանտների  դիերը գտել էին նախօրեին ՝ բեռնատարի թափքում։ Իրավապահ մարմինների վերջին տեղեկություններով ՝ անլեգալ փոխադրողների մեղքով զոհվել է 71 մարդ։

Ինչպես հայտում է Krone-ն,  երեք մարդ է ձերբակալվել Հունգարիայի տարածքում, իսկ ապօրինի բիզնեսի կազմակերպիչները հնարավոր է, որ Ռումինիայում են գտնվում։

Քննիչները հիմա պարզում են նաեւ բեռնատարի հավանական երթուղին։ Եվ այսպես, նախնական տվյալներով, օգոստոսի 26-ի առավոտյան նա դուրս է եկել Բուդապեշտից եւ մինչեւ երեկո գտնվել է Հունգարիայի տարածքում։

Ավստրիայում բեռնատարը հայտնվել էր միայն օգոստոսի 27-ի գիշերը ու միայն առավոտյան է այն հայտնաբերվել ճանապարհային ծառայությունների կողմից։   Ըստ իրավապահների, միգրանտները մահացել էին դրանից  1․5-2 օր առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սլովակիայի իշխանությունների տվյալներով, ավտոմեքենան ի սկզբանե պատկանում էր սլովակյան ընկերության, որն այն վաճառել էր հունգարական ֆիրմայի, որը գրանցված էր Հունգարիայի քաղաքացու անունով։ Ֆիրման, իր հերթին, գրանցված է Բուդապեշտի 14-րդ թաղամասում, եւ 2015թ մայիսից այն ղեկավարել էր Ուկրաինայի քաղաքացի, ով Հունգարիայում գրանցված էր միայն ֆիկտիվ հասցեով։