Չինական «Long March-4C» հրթիռի բեկորը, որն այսօր առավոտյան մեկնարկել է Թայուան տիեզերակայանից, ընկել է Անկան քաղաքային շրջանի Սյունյան գավառում գտնվող գյուղերից մեկի բնակելի տան վրա

Պատահարի արդյունքում  ծակվել է տան տանիքը եւ ջարդվել է տներից մեկի կահույքը: Երջանիկ պատահականությամբ ոչ ոք չի տուժել, գրում է  «Ռոսիյսկայա գազետան»:

 «Long March-4C» հրթիռը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել հեռահար զոնդավորման  «Յաոգան-27»  արբանյակը: Այն կօգտագործվի երկրագնդի մակերեւույթի ուսումնասիրության համար, այդ թվում նաեւ՝ գիտական  նպատակներով: