ԱՄՆ պետքարտուղարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին Twitter-ի իր էջում գրել է, որ մայր է դարձել:

Նախկին պաշտոնյան անդրադարձել է երիտասարդ ծնողներին մեկ տարով վճարովի արձակուրդ տրամադրելու նախաձեռնությանը՝ նշելով. «Որպես երիտասարդ մայր, սեղմում եմ այդ հրաշալի նախաձեռնության հեղինակների ձեռքը»:

Հայտնի է, որ Փսակին դստերն անվանել է Ժենեւեւա: Փսակիի ամուսինը՝ Գրեգորի Մեչերին օգոստոսի 14-ին շնորհավորել են դստեր ծննդյան առթիվ:

Ջեն Փսակին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցել է 2013-ի փետրվարի 11-ից մինչեւ 2015-ի մարտի 31-ը: