ԱՄՆ-ի քննիչները պարզել են ՌՕՈՒ-ի ինքնաթիռներից մեկում ապրիլին տեղի ունեցած հրդեհի պատճառը: ՌՕՈՒ-ի  ղեկավարության զեկույցի համաձայն, Պենտագոնին 62,4 միլիոն դոլար արժեցած բոցավառման պատճառը վերանորոգողների անուշադրությունն է: 

«Վերանորոգող բրիգադը չէր կարողացել ձգել կանգնեցման պտուտակամերը, որը թթվածնային խողովակը ամրացնում էր ինքնաթիռի խոհանոցի վերեւում գտնվող միացման խողովակին: Դրա հետեւանքով առաջացած օդային խառնուրդը բոցավառվել էր», — ասվում է փաստաթղթում, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով  CNN-ին:

2015-ի ապրիլի 30-ին RC-135V հետախուզական ինքնաթիռը փորձել էր օդ բարձրանալ Նեբրասկա նահանգում գտնվող ՌՕՈՒ-ի բազայից, բայց ինքնաթիռում սկսված հրդեհի պատճառով կանգ էր առել  թռիչքուղու մեջտեղում: Անձնակազմի բոլոր  27 անդամն էլ  հեռացել էի ինքնաթիռից ու անվնաս էին մնացել: