Շնորհազուրկ  լեհ արքեպիսկոպոս Հովսեփ Վեսոլովկին, ով պետք է դառնար Վատիկանում մանկապղծության համար պատասխանատվության կանչված առաջին դատապարտյալը,  գտնվել է մահացած։

Նրա նկատմամբ դատավարությունը, որը պետք է սկսվեր հուլիսին, ավելի վաղ հետաձգվել էր Վեսելովսկու լուրջ հիվանդության պատճառով։ Վատիկանյան աղբյուրները հավաստիացնում են, որ պապի նախկին նվիրակին գտել են մահացած  նրա սեփական տանը։

Վատիկանի պաշտոնական հայտարարության մեջ, որը վկայակոչում է The Guardian- ը, ասված է, որ սրբազան քաղաք պետության դատախազը կարգադրել է անհապաղ դիահերձում անել, սակայն այս պահին առկա տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ խոսքը բնական պատճառներով մահվան մասին է։

Վեսելովսկուն առաջադրված է 2008-2013թթ․ Դոմինիկանյան հանրապետությունում երեխաների նկատմամբ սեռական բռնություններ կատարելու, նաեւ մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր պահելու  մեղադրանք։ Նա գտնվում էր Վատիկանում, տնային կալանքի տակ։ Նախկին հոգեւորականը 66 տարեկան էր, հայտնում է NEWSru.com-ը։