Ամերիկյան Սավաննա  (Ջորջիա նահանգ) քաղաքի համալսարանի ուսանողը, ով հրազենային վիրավորում էր ստացել ուսումնական հաստատության տարածքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, հիվանդանոցում մահացել է։ Ինչպես հայնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով  Associated Press-ը, միջադեպի զոհն է դարձել Քրիսթոֆեր Սթարք անունով երիտասարդը։

Նախնական տվյալներով ՝ հրաձգությունը տեղի է ունեցել համալսարանի տարածքում օգոստոսի 27-ի ուշ երեկոյան ՝ ուսանողական ակումբում ծագած վեճի ժամանակ։ Դրա հետեւանքով ուսանողներից մեկը վիրավորում էր ստացել ու ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել։

Մինչեւ ներկա պահը ձերբակալություններ չեն եղել, իսկ կրակողի անձի մասին տեղեկություններ չեն հայտնում։