Այսօրվա դրությամբ Ուկրաինայի հիմնական առաջադրանքն այն է, որ իրավաբանորեն ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց առաջ, ուկրաինական զինված ուժերի ստանդարտները համապատասխանեցվեն նրանց ստանդարտներին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության զեկույցը ներկայացնելիս, փոխանցում է  УНН-ի թղթակիցը:

«Երկրի առաջ կանգնած հիմնական խնդիրն այն է, որ իրավաբանորեն ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ, Ուկրաինան պիտի ՆԱՏՕ-ի փաստացի անդամ դառնա: Դա նշանակում է, որ ուկրաինական զինված ուժերը պիտի ամբողջությամբ համապատասխանեն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ամբողջ լոգիստիկային եւ  ստանդարտներին», - ասել է նա: