Իսպանական Քաղաքացիական Գվարդիան եւ Կաշառակերության դեմ պայքարի դատախազությունը խուզարկություն են անցկացնում Կատալոնիայի Դեմոկրատական զուգամիտում  (CDC) կուսակցության գլխավոր շտաբում: Կուսակցությունը գլխավորում է կառավարության ներկայիս ղեկավար Արթուր Մասը: 

Ավելի վաղ օրինապահները խուզարկություն էին անցկացրել Կատալոնական եւ Ժողովրդավարական հիմնադրամի (CatDem) գլխավոր շտաբում, որը սերտորեն կապված է   СDC-ի հետ, ինչպես նաեւ ինքնավար ընկերակցության մի շարք քաղաքապետարաններում   եւ CDC –ի նախկին գանձապահ Դանիել Օսակարի տանը:

Գործողությունը տեղի է ունենում Սումարոկա ընտանիքին պատկանող  շինարարական Teyco ընկերության  նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում: Ենթադրվում է, որ այդ ֆիրման «Կատալոնիայի զուգամիտում եւ միություն» կոալիցիային (վերջերս քայքայված CiU կոալիցիայի մեջ էր մտնում նաեւ   СDC-ը) կաշառք է վճարել  շահավետ պայմանագրեր ստանալու նպատակով:

CDC-ի քարտուղար Հոսեպ Ռուլը հերքել է անօրինական   «միջնորդավճարների»  մասին տեղեկությունները եւ հայտարարել է, որ խուզարկությունը  «լրատվամիջոցների համար արվող ներկայացում է ընտրարշավի վրա ազդելու նպատակով», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Խուզարկությունները տեղի են ունենում Կատալոնիայում ընտրություններից մի ամիս առաջ: СDС-ը մաս է կազմում Junts pel Si (Միասին հանուն «այո»-ի) կոալիցիայի, որը հանդես է գալիս սեպտեմբերի 27-ի ընտրություններից հետո Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատման գործընթացը սկսելու օգտին: