Ամերիկայի Նյու Յորք նահանգի Սթյուարթ միջազգային օդանավակայանում օդային ներկայացման փորձի ժամանակ  օդանավը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել է օդաչուն.  ABC հեռուստալիքի տվյալներով ՝ վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 14:00-ին:

Վթարի պատճառի մասին տեղեկություններ դեռ չկան:

Օդային ներկայացումը ծրագրված էր այս հանգստյան օրերին: Կազմակերպիչները հայտարարել են, որ չնայած կատարվածին՝ միջոցառումները կկայանան, հայտնում է LifeNews-ը: