Թուրքիայում Մարդին նահանգում՝ Սիրիայի հետ սահմանին, ականի վրա ավտոբուս է պայթել: Միջադեպի հետեւանքով տուժել է 24 մարդ, այդ թվում 10 ոստիկան: Ինչպես հայտնել է Haber Turk թերթը՝ պայթյունը իրականացրել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» խռովարարները:
Տեղի անվտանգության ուժերը լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել՝ պայթյունի կազմակերպիչներին գտնելու համար, հայտնում է «ՏԱՍՍ»-ը :
Հուլիսի կեսերին թուրքական բանակը մի քանի գործողություններ է իրականացրել ՔԲԿ դեմ Հյուսիսային Իրաքում ու հանրապետության տարածքում: Դրան ի պատասխան՝ ՔԲԿ –ն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել:





























