Չինաստանի Չանդէ քաղաքում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում՝  Խունանյ նահանգում, ցելյուլոզային թղթի գործարանում յոթ մարդ է զոհվել:

Ինչպես պարզվում է ՝ նախ աշխատավորներից մեկն  է ընկել  թունավոր թափոններով տարրայի մեջ: Այդ ժամանակ գործընկերները փորձել են օգնել նրան, սակայն ի վերջո իրենք են թունավորվել թունավոր գոլորշիներից, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:

Օգոստոսի 22-ին Շանդուն նահանգի Ցզըբո քաղաքի քիմիական գործարանում պայթյուն էր եղել: Այն այնքան ուժեղ էր, որ ձեռնարկությունից մեկ կիլոմետր տրամագծի վրա գտնվող բնակելի տներում պատուհանների ապակիները ջարդվել էին  պայթյունի ալիքից: