ԱՄՆ Թեքսաս նահանգում բենզալցակայանում մեջքից կրակոցներով սպանել են շերիֆի օգնականին: Հանցագործությունը, որը «մահապատիժ» էր հիշեցնում, նկարահանվել է տեսահսկման խցիկներով:

Սպանությունը կատարվել է Հարիս օկրուգի բենզալցակայանում, երբ շերիֆի 47- ամյա տեղակալ Դարրեն Հոֆորթը եկել էր բենզին լցնելու: Նրան հետեւից մոտեցել է հանցագործը եւ մի քանի անգամ կրակել ՝ կանգ չառնելով նույնիսկ  Հոֆորթի ընկելուց հետո:

Այդ շրջանի շերիֆի վարչությունը Twitter -ում հրապարակել է սեւամորթ տղամարդու լուսանկարը, ում կասկածում են սպանության մեջ, նաեւ նրա ավտոմեքենայի ՝ մուգ կարմիր գույնի Ford Ranger –ի լուսանկարը:

«Դա ոստիկանական սպայի՝ չսադրված եւ մահապատժի նմանվող սպանություն էր»,- հայտարարել է շրջանի շերիֆ Ռոն Հիքմանը, հայտնում է NEWSru.com-ը ՝ վկայակոչելով  NBCNews-ին:

ԱՄՆ –ում վերջին ժամանակաշրջանում հասարակական լայն արձագանք են ստանում՝  ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների ձերբակալման ժամանակ կատարվող միջադեպերը: