Եվրոպայի ամենաբանուկ ավտոմայրուղինեից մեկը օգոստոսի 28-ի երեկոյից մինչեւ 29-ի կեսօր փակված է եղել գնչուների կողմից: 28-ի երեկոյան գնչուների թափառախումբը բարիկադներ էր սարքել Փարիզից հարյուր կմ հեռավորության վրա գտնվող «Ա1» մայրուղու բանուկ մասում:

Ճանապարհի վրա հին անվադողեր էին լցրել ու կտրատած փայտեր, իսկ հետո այրել այդ ամենը: Այս ձեւով գնչուները բողոքում էին իրենց ցեղակցի ձերբակալության դեմ: Նրանք պահանջում են ազատ արձակել նրան բանտից:

Այսօր ՝ օգոստոսի 29-ին, կեսօրից հետո ժանդարմներին հաջողվել է ցրել ցուցարարներին, սակայն մայրուղով երթեւեկությունը կվերականգնվի միայն երեկոյան, հայտնում է Le Figaro-ն: Գործի են անցել հրշեջ ծառայության աշխատակիցները, որոնք փրփուր են լցնում ուժեղ վնասված ճանապարհների վրա:

Գնչուների թափառախմբում խռովությունը պայմանավորված է օգոստոսի 25-ի հրաձգության զոհերից մեկի որդուն բանտից դուրս թողնելու պահանջով, որպեսզի նա կարողանա մասնակցել հոր հուղարկավորությանը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական Ռուա քաղաքում հրաձգության զոհ էր դարձել չորս մարդ՝ այդ թվում մեկ կին ու մեկ նորածին: Հիվանդանոցում մահացել է նաեւ ժանդարմների կողմից վիրավորվածներից մեկը:

Կոտորած Ֆրանսիայի գնչուական թափառախմբում. զոհերից մեկը վեց ամսական երեխա է 

Վարորդներին, ովքեր այս օրերին համատարած վերադառնում են արձակուրդներից, խնդրում են հետեւել ճանապարհների վրա նշված շրջանցման նշաններին, հայտնում է «Ինտերֆաքսը»: