Արմավիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Սեւակ Հ.-ն մեղադրվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սեւակ Հ.-ն հունիսի 19-ին իրեն պատկանող www.hylike.ru կայքում` «18+» անվանումով բաժնում, տեղադրել է «Անժելա Սարգսյանի այն այլասեռված լուսանկարները, որը դեռ չեք տեսել /18++/» վերտառությամբ հոդված: Այնտեղ Սեւակը տեղադրել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցի չափահաս օգտատերերին համար ազատ հասանելի թվով 4 պոռնկագրական բնույթի լուսանկարներ:

Սեւակ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ Անժելա Սարգսյանի լուսանկարները տարիներ առաջ հրապարակել էր դերասանուհու սիրեկանը: Վերջինս դատապարտվել էր ազատազրկման: