ԱՄՆ-ում Բեյսբոլի գլխավոր լիգայի «Աթլանթա Բրեյվզ» եւ «Նյու Յորք Յանքիս» ակումբների խաղի ժամանակ երկրպագուն ընկել է տրիբունայից։ Միջադեպը տեղի է ունեցել Սթլանթայի «Թերներ Ֆիլդ» մարզադաշտում։

Ականատեսների խոսքով, երկրպագուն ընկել է բետոնե հատակին։ Ենթադրվում է, որ նա հարբած է եղել։

Մարզադաշտում գտնվող բժիշկները տուժածին արհեստական շնչառություն են տվել, ապա շտապ տեղափոխել հիվանդանոց։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկրպագուն մահացել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։